ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ»  ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ

Ս.թ. մարտի  1-2-ը Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ  տեղի ունեցավ «Ուսանողական ինքնակառավարում» հայաստանյան ֆորումը՝ նախատեսված ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների նախագահների և ղեկավար կազմի ներկայացուցիչների համար:  Ֆորումն անցկացվեց ԵՊՀ  Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում, որի նպատակը ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրների քննարկումն ու ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական ինքնակառավարման մարմինների միջև կապի և փոխգործակցության ամրապնդումն էր։

Գորիսի պետական համալսարանից ֆորումին մասնակցեցին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մանե Արջունցը և  նույն մասնագիտության  մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշիկ Սահակյանը:

 

Facebook Comments