ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
Ապրիլի 15-18-ը Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել միջազգային ուսանողական գիտաժողով, որին մասնակցել են ԳՊՀ ուսանողները:
ԳՊՀ-ից գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մանե Արջունցը՝ «Սիրիայի հայկական գաղթօջախները XIV-XIX դարերում» թեմայով (գիտական ղեկավար՝ Գայանե Շաբունց) և «Կենսաբանություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Ռուզաննա Նավասարդյանը՝ «Գորիսի տարածաշրջանում ապրող Evernia prunastri L. էքստրակտում հակաօքսիդիչ նյութերի պարունակությունը» թեմայով (գիտական ղեկավար՝ Լուիզա Վարդանյան):
Facebook Comments