ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Գորիսի պետական համալսարանի ուսանողները շարունակում են ակտիվորեն ներգրավվել միջազգային կրթական ծրագրերում՝ հարստացնելով իրենց գիտելիքներն ու հմտությունները։
ԳՊՀ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Գարիկ Դալլաքյանը 2025 թվականի մարտին մասնակցել է «Urbanticipation: Sustainable Ways of Living in the City from the Human Rights Perspective» Erasmus+ ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացին, որը տեղի է ունեցել Իսպանիայում՝ «LPS de Madrid» կազմակերպության նախաձեռնությամբ։
Դասընթացի ընթացքում տարբեր երկրների մասնակիցները քննարկել են քաղաքային կայուն զարգացման և մարդու իրավունքների փոխկապակցվածությունը՝ մշակելով նորարարական մոտեցումներ ու լուծումներ՝ բարելավելու քաղաքային կյանքը: Ծրագրի շրջանակում Գարիկ Դալլաքյանն աշխատել է միջազգային թիմերի հետ, ձեռք բերել նոր գիտելիքներ, զարգացրել մասնագիտական կարողությունները և զարգացրել հաղորդակցման ու թիմային աշխատանքի հմտությունները։
Այս փորձը ոչ միայն մասնագիտական աճի, այլև միջմշակութային հաղորդակցության ու նոր համագործակցությունների ձևավորման կարևոր հնարավորություն է եղել ԳՊՀ ուսանողի համար:
Շնորհավորում ենք Գարիկին և մաղթում նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ։