ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ Մանե Արջունցի նախաձեռնությամբ կայացավ ՈՒԳ ընկերության նիստը, որի ընթացքում քննարկվեցին առաջիկայում կազմակերպվելիք ներբուհական և հանրապետական գիտաժողովների կազմակերպման, թեմատիկ ուղղությունների, ձևաչափի և մասնակցության պայմանների հետ կապված հարցերը։ Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց առաջարկներն ու գաղափարները՝ գիտաժողովների արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին ակտիվորեն ներգրավվել բոլոր աշխատանքներում՝ սկսած նախապատրաստական փուլից մինչև գիտաժողովների արդյունքների ամփոփում։
ԳՊՀ ուսանողական գիտական ընկերությունն իր առջև նպատակ է դրել խթանել ուսանողների ներգրավվածությունը գիտական միջոցառումներում՝ տրամադրելով նրանց նոր հնարավորություններ գիտական ոլորտում և նպաստելով նրանց մասնագիտական աճին։