ԳՊՀ – ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՒՀ – Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 16.06.2022 թ., թիվ 1150-Ա/2 հրաման) մեկնարկել է «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ – ի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացը՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացն իրականացվում է համակցված (առկա և հեռավար/առցանց) ձևաչափով՝ 100 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հաստատված թեստավորման թեմաների բովանդակությանը և հարցաշարին համապատասխան իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական նոր գիտելիքների, կարողությունների, հմտությունների և ունակությունների ձևավորմանն ու կատարելագործմանն ուղղված բաղադրիչներ:
Դասընթացը վարում են ոլորտի փորձառու մասնագետներ:
«Գնումների գործընթացի կառավարում» մոդուլի պատասխանատու՝ ԳՊՀ դասախոս, գնումների որակավորված համակարգող Ա. Շալունց

Facebook Comments