ԳՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

ՀՀ ԿԳՄՍՆ երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 22.07.2022 թ., թիվ 1359-Ա/2 հրաման) Գորիսի պետական համալսարանում մեկնարկել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացը:

ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցը ողջունեց ներկաներին և նշեց. «Դասընթացի արդյունավետ կազմակերպման, վերապատրաստվող ուսուցիչների մասնագիտական հմտությունների ու կարողությունների զարգացման նպատակով համալսարանը ստեղծել է անհրաժեշտ նախադրյալներ՝ պատրաստ լավագույն արդյունքներ գրանցելու համար: Այս առումով հարկ է նշել, որ բուհ-դպրոց կապը նման դասընթացների միջոցով կապահովի առավել մեծ ակտիվություն և հետագա սերտ համագործակցություն»:

Ուսուցիչների վերապատրաստման դասընթացի նպատակն է նպաստել ուսուցիչների հոգեբանամանկավարժական և մեթոդական կարողունակությունների (գիտելիք, կարողություն, հմտություն, մասնագիտական որակներ) զարգացմանը դասավանդման գործընթացում՝ հիմնվելով նոր չափորոշիչների, ծրագրային մոտեցումների, ժամանակակից դասավանդման և ուսումնառության, տեղեկատվական տեխնոլոգիաների վրա: Վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջը՝ որպես պարտադիր բաղադրիչ:

Դասընթացն իրականացվում է փորձառու դասընթացավարների կողմից՝ ինտերակտիվ և նախագծային մեթոդների կիրառմամբ՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ:

Facebook Comments