ԳՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԳԾԱՆԿԱՐ» ԱՌԱՐԿԱՅԻ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիսի 1-ին և 2-ին ԳՊՀ-ում անցկացվեց բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման «Կերպարվեստ» մասնագիտության ընդունելության ներբուհական քննությունը «Գծանկար» առարկայից՝ «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի» համաձայն:

Նախորդ տարվա համեմատ այս տարի «Կերպարվեստ» մասնագիտության դիմորդների թիվը ավելացել է: Քննություն է հանձնել 13 դիմորդ:

Քննական հանձնաժողովի նախագահն էր Հյուսիսային համալսարանի դոցենտ, մանկ.գիտ.թ. Արմեն Հարությունյանը:

Facebook Comments