ԳՊՀ-Ն ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ՄԱԼԹԱՅԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԴՈԿՏՈՐ ՋՈԶԵՖ ՋՈՐՋ ՄԱԼԻԱՅԻՆ

Գորիսի պետական համալսարանի հարգելի՛ աշխատակիցներ և ուսանողներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ Գորիսի պետական համալսարանի և Մալթայի զբոսաշրջության ուսումնասիրությունների ինստիտուտի միջև կնքված պայմանագրով Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում ս/թ․ նոյեմբերի 14-16-ը ԳՊՀ-ն հյուրընկալելու է դոկտոր Ջոզեֆ Ջորջ Մալիային: Հարգարժան դոկտորի դասախոսությունները նախատեսված են ԳՊՀ ուսանողների ակադեմիական կարիքները բավարարելու համար։
Եռօրյա դասընթացին բանախոսը կներկայացնի հետևյալ թեմաները.
- Ակադեմիական գրագրություն,
- Ակադեմիական սահիկաշարերի պատրաստման և ներկայացման ս.կզբունքներ,
- Զբոսաշրջությունը՝ որպես սոցիալ–տնտեսական զարգացման և մշակութային պահպանման գործիք,
- Բիզնես անգլերեն։
Նշենք, որ դասընթացներն անցկացվելու են անգլերենով համալսարանի SMARTI կենտրոնում (ԳՊՀ 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ)՝ ժամը 9։00-14։00։ Մասնակցել ցանկացողները մինչև դասընթացի մեկնարկը կարող են մոտենալ ԳՊՀ օտար լեզուների ամբիոն և գրանցվել։