ԳՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՎՊՀ–ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Ապրիլի 7-8-ը Գորիսի պետական համալսարանի ուսանողները մասնակցել են Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի կողմից կազմակերպված ուսանողական՝ «Նոր հեռանկարներ ուսանողների գիտահետազոտական ներուժի զարգացման համար» խորագրով 11-րդ հանրապետական գիտաժողովին: ԳՊՀ-ից իրենց մասնակցությունն են ունեցել.

  1. ԳՊՀ ՈՒԳԸ փոխնախագահ, «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Հայկուշ Արզանյանը՝ «Առաջին համաշխարհային պատերազմ» թեմայի դասավանդման առանձնահատկությունները» թեմայով, գիտական ղեկավար՝ Գայանե Շաբունց
  2. «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մելանյա Թևոսյանը՝ «Կնոջ կերպավորման արվեստը Գրիգոր Զոհրապի նորավեպերում» թեմայով, գիտական ղեկավար՝ բ. գ. թ. Թամարա Անդրեասյան
  3. «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ալինա Վարդանյանը՝ «Անգրագիտության լուսաբանումը Զանգեզուրում՝ ըստ «Կարմիր Ռաշպար» թերթի հրապարակումների/1923-1925թթ./» թեմայով, գիտական ղեկավար՝ պ. գ.թ., դոցենտ Համո Սուքիասյան
  4. «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Հրանուշ Մաթևոսյանը՝ «Արցախյան ազատագրական պատերազմ» թեմայի դասավանդումը» թեմայով, գիտական ղեկավար՝ Գայանե Շաբունց

Գիտաժողովի ավարտին ուսանողները շրջայց են կատարել Վանաձորի «Լոռի-Փամբակ» երկրագիտական թանգարանում, «Կերպարվեստի պատկերասրահում» և ացելել են տեղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի:

Այսօր գիտաժողովի մասնակիցները հանդիպել են ԳՊՀ ռեկտորի պաշտոնակատար Թեհմինա Մարությանի հետ, ներկայացրել գիտաժողովից ստացած տպավորությունները, քննարկել ՈՒԳ ընկերության առաջիկա անելիքները: Մարությանը շնորհավորել է ուսանողներին՝ հերթական գիտական հաջողությունների համար, շնորհակալություն հայտնել գիտական ղեկավարներին՝ կատարած աշխատանքի համար, որը պետք է լինի շարունակական և օրինակելի: Նա նաև ուրախությամբ տեղեկացրել է, որ այսօր ՎՊՀ–ից գրություն է ստացել այն մասին, որ ուսանողների ներկայացրած գիտական հոդվածները երաշխավորվել են տպագրության:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebook Comments