ԳՊՀ-Ի, «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ»-Ի ԵՎ «ՆԵՖ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Ս. թ. մայիսի 14-ին Գորիսի պետական համալսարանը՝ ի դեմ ռեկտոր Տիգրան Վանդունցի, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ ի դեմ նախագահ Արփինե Հակոբյանի, և «ՆԵՖ» հայաստանյան մասնաճյուղը՝ ի դեմ գործադիր տնօրեն Արփինե Բաղդոյանի, «STRIVE» ծրագրի շրջանակում կնքեցին եռակողմ համագործակցության հուշագիր։
Հուշագրի առարկան է՝ «Քաղաքացիական հասարակություն. կազմակերպում, կառավարում և զարգացում» ակադեմիական կրթության դասընթացի մոդուլի կամ դրա առանձին բաղադրիչների ներդրումը Գորիսի պետական համալսարանի համապատասխան կրթական ծրագրում, ինչպես նաև դասավանդող անձնակազմի վերապատրաստման իրականացումը։ Ծրագրի շրջանակում մշակված կրթական մոդուլը նպատակ ունի բարձրացնել ուսանողների իրազեկվածությունը քաղաքացիական հասարակության դերի, գործառույթների և զարգացման ուղիների վերաբերյալ՝ նպաստելով քաղաքացիներիքաղաքացիական գիտակցության և ներգրավվածության բարձրացմանը։