ԳՊՀ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԼԱՆԸ ՔՆՆԱՐԿՎԵՑ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Փետրվարի 13-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ ԳՊՀ-ի` 2025-2029 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի մշտադիտարկման և գնահատման հանձնախմբի հանդիպումը, որի նպատակն էր քննարկել հանձնախմբի կողմից մշակված ռազմավարական զարգացման ծրագրի մշտադիտարկման և գնահատման պլանի նախագիծը, լսել դիտարկումներ և առաջարկներ` ուղղված փաստաթղթի հստակեցմանը և գործնական կիրառելիության բարձրացմանը։

ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունեց հանձնախմբի անդամներին և ընդգծեց նրանց մասնակցության կարևորությունը ռազմավարական զարգացման ծրագրի մշտադիտարկման և գնահատման գործում։

Հանդիպման ընթացքում ընդգծվեց պլանի կարևորությունը որպես ռազմավարական կառավարման գործիք՝ ծրագրի նպատակների և գործողությունների արդյունավետ, համակարգված և նպատակաուղղված իրականացման ապահովման համար։

Նիստը վարեց ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը, որը բաժին առ բաժին ներկայացրեց ռազմավարական զարգացման ծրագրի մշտադիտարկման և գնահատման պլանի նախագիծը՝ առանձնացնելով անհրաժեշտ հստակեցումները և քննարկման ենթակա դրույթները։

Հիշեցնենք, որ լրանում է ՌԾ-ի ներդրման մեկ տարին, և խումբը առաջիկայում կիրականացնի առաջին տարվա համար նախատեսված գործողությունների մշտադիտարկում և գնահատում։

Facebook Comments