ԳՊՀ-Ի ԵՎ «ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ GO ԿԵՆՏՐՈՆԻ» ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Այսօր Գորիսի պետական համալսարանի և «Լեզուների և հմտությունների ուսուցման  GO կենտրոնի» միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցի և «Լեզուների և հմտությունների ուսուցման  GO կենտրոնի» տնօրեն Գայանե Օհանյանի կողմից ստորագրված հուշագրի հիմքում բուհ-գործատու կապի ամրապնդումն ու առաջավոր փորձի փոխանակումն է,  գիտակրթական բնույթի հանդիպում-քննարկումների ու համաժողովների կազմակերպումը:

Կնքված հուշագիրը նախատեսում է համատեղ համագործակցային ծրագրերի իրականացում, որոնք միտված են կազմակերպելու ուսանողների ուսումնական պրակտիկաներ, արտալսարանային դասընթացներ և վերապատրաստումներ, հետազոտություններ ու քննարկումներ:

Ռեկտոր Տ. Վանդունցի խոսքով՝ համալսարանը, դիտարկելով աշխատաշուկայի մարտահրավերներն ու արդի պահանջները, նման համագործակցության շրջանակներում  հնարավորություն է ընձեռում խթանել ուսանողների մասնագիտական հետաքրքրություններն ու մրցունակ լինել ոլորտում:

«Լեզուների և հմտությունների ուսուցման  GO կենտրոնի» տնօրեն Գ. Օհանյանը, ևս կարևորելով բուհ-գործատու կապի ամրապնդումը, հույս հայտնեց, որ առաջիկայում համատեղ բարեհաջող ծրագրեր կիրականացվեն:

Facebook Comments