ԳՊՀ–Ի ԱՇԽԱՏԱԿԻՑ ՆԱԶԵԼԻ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ ՈԱԱԿ–ՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՄԿԾ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ

Փետրվարի 21-ից 25-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են Հայաստանի ու Արցախի բուհերի ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:
Գորիսի պետական համալսարանից վերապատրաստումներին մասնակցել է կրթության որակի ապահովման և ուսանողների կարիերայի աջակցման բաժնի ղեկավարի ժ/պ, հ.գ.թ., դոցենտ Նազելի Հախվերդյանը:
Մասնակիցները ծանոթացել են մասնագիտական կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի համապատասխանեցմանը, քննարկել իրենց կրթական ծրագրերի առաքելությունն ու նպատակը, վերջնարդյունքները, գնահատման մեթոդները և մասնագիտական կրթական ծրագրերի որակի ապահովման մեխանիզմները։
Բացի տեսական նյութին ծանոթանալուց, մասնակիցները ՈԱԱԿ մասնագետների հետ իրականացրել և քննարկել են առաջադրանքներ, որոնք հեշտացնում են մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման գործընթացների պատկերացումը և յուրացումը:
Վերապատրաստման գլխավոր նպատակներից մեկն էր ծանոթացնել շահակիցներին ՄԿԾ բարելավման մեխանիզմներին, զինել նրանց նոր գիտելիքներով ու հմտություններով։
ՈԱԱԿ–ի կողմից նմանօրինակ վերապատրաստումները, աշխատաժողովները, քննարկումները կրում են շարունակական բնույթ։ Դրանք նպաստում են տարբեր բուհերի աշխատակիցների փորձի փոխանակմանը, ակադեմիական հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև որակի ապահովման մշակույթի տարածմանը։
ԳՊՀ–ի ԿՈԱ և ՈՒԿԱ բաժինը առաջիկայում նախատեսում է քննարկումներ կազմակերպել բուհի ներքին շահակիցների շրջանում՝ վերապատրաստման փորձի արդյունքում ծանոթացնելու ՄԿԾ-ների բարելավման մի շարք գործիքներին և դրանք կիրառելու մեխանիզմներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebook Comments