ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Ս/թ. դեկտեմբերի 4-ին Հայ-Ռուսական համալսարանում մեկնարկեց XVll տարեկան գիտաժողովը, որին մասնակցեցին նաև Գորիսի պետական համալսարանի դասախոսները: ԳՊՀ-ից գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել.
- Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Ռիմա Ստեփանյանը՝ «Պատմականության գեղարվեստականացումը Արծրուն Պեպանյանի «Վասակ Սյունի» վեպում» թեմայով
- Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., ասիստենտ Թամարա Անդրեասյանը՝ «Լևոն Բաշալյանի նկարագրական պատկերների գեղարվեստական առանձնահատկությունները» թեմայով
- Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., ասիստենտ Գոհար Սահակյանը՝ «Հայրենի բնաշխարհի տպավորությունները Հակոբ Մնձուրու պատմվածքներում» թեմայով
- Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի ասիստենտ Սյուզաննա Պետրոսյանը՝ «ՀՀ միջազգային տրանսպորտի միջանցքների վերլուծությունը և համաշխարհային տրանսպորտային համակարգին ինտեգրման ուղիները» թեմայով
-
Ք.գ.դ., դոցենտ Լուիզա Վարդանյան, ք.գ.թ., դոցենտ Սյուզաննա Հայրապետյան «Листья некоторых деревьев как антиоксиданты» թեմայով
-
Ֆ.մ.գ.թ., դոցենտ Կամո Մովսիսյան «Релаксационные переходы и энергия активации вгалогенсодержащих эластомерах» թեմայով:
Facebook Comments