ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 12.02.2018Թ. ՆԻՍՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

  Ս.թ. փետրվարի 12-ին Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի թվով 2-րդ նիստի ընթացքում /արտահերթ/ քննարկվեցին օրակարգային հետևյալ հարցերը` 1. ԳՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման վերաբերյալ գործողությունների նախնական ծրագրի և ժամանակացույցի մասին /զեկ.՝ Ս. Հայրապետյան/,  2. ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեից ֆինանսավորում ստանալու նպատակով ԳՊՀ-ի <<Տնտեսագիտության և կառավարման>> ամբիոնի դոցենտ` Մ. Առուստամյանի կողմից ներկայացված <<ՀՀ միգրացիան և նրա ազդեցությունը տնտեսության զարգացման վրա>> գիտական թեմայով հայտը երաշխավորելու մասին /զեկ.՝ Տ. Վանդունց/, 3. ԳՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ու բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանների ընտրությունների մասին ֆակուլտետների խորհուրդների 27.12.2017թ. որոշումները հաստատելու մասին /զեկ.՝ Ա. Ղուկասյան/, ընթացիկ հարցերը` 1.1. ԳՊՀ գիտական խորհրդի կազմում փոփոխություն կատարելու մասին /զեկ.` Ա. Ղուկասյան/, 1.2. Տեղեկատվություն ԳՊՀ-ի 2018/2019 ուսումնական տարվա ընդունելության, բակալավրի առկա կրթական ծրագրի մասնագիտությունների ցանկի մասին /զեկ.` Զ. Գրիգորյան/:

   Գիտական խորհրդում ընդունվեցին հետևյալ որոշումները.

  1. Առաջնորդվելով ԳՊՀ-ի կանոնադրության 30-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով ԳՊՀ-ի արհեստակցական կազմակերպության կոմիտեի 27.11.2017թ. որոշումը` գիտական խորհրդի կազմում, որպես արհեստակցկան կազմակերպության նախագահ, «Աննա Համբարձումյան» բառերը փոխարինել «Համլետ Հովսեփյան» բառերով:
  2. Հավանություն տալ ԳՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների նախնական ծրագրին և ներկայացնել այն «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ:
  3. Երաշխավորել և ֆինանսավորում ստանալու նպատակով ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե ներկայացնել «ՀՀ միգրացիան և նրա ազդեցությունը տնտեսության զարգացման վրա» թեմայով գիտական ծրագրի հայտը:
  4. 1. Առաջնորդվելով <<Գորիսի պետական համալսարան>> ՊՈԱԿ-ի ֆակուլտետի օրինակելի կանոնադրության 31-րդ կետով, ԳՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 5-րդ և 29-րդ կետերով, ինչպես նաև հիմք ընդունելով ԳՊՀ գիտական խորհրդի նիստում կայացած փակ, գաղտնի քվեարկության արդյունքները (գիտական խորհրդի 28 անդամներից ներկա են եղել 27-ը, քվեարկել են 27 անդամներ. կողմ-18, դեմ-8, անվավեր-1)՝ հաստատել բ.գ.թ., դոցենտ Մհեր Սուրենի Քումունցին ԳՊՀ-ի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան ընտրելու մասին ֆակուլտետի խորհրդի 27.12.2017թ. որոշումը:

   4.2. Առաջնորդվելով <<Գորիսի պետական համալսարան>> ՊՈԱԿ-ի ֆակուլտետի օրինակելի կանոնադրության 31-րդ կետով, ԳՊՀ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 5-րդ և 29-րդ կետերով, ինչպես նաև հիմք ընդունելով ԳՊՀ գիտական խորհրդի նիստում կայացած փակ, գաղտնի քվեարկության արդյունքները (գիտական խորհրդի 28 անդամներից ներկա են եղել 27-ը, քվեարկել են 27 անդամներ. կողմ-15, դեմ-12, անվավեր-0)՝ հաստատել ք.գ.թ., դոցենտ Լիլիթ Վալերիկի Աթաբեկյանին ԳՊՀ-ի բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան ընտրելու մասին ֆակուլտետի խորհրդի 27.12.2017թ. որոշումը:

  4.3. Առաջարկել ԳՊՀ ռեկտորին՝ դեկանի պաշտոններում ընտրված թեկնածուների հետ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր:

    4.4. Հանձնարարել ԳՊՀ գիտական քարտուղարին՝ ընտրված դեկանների անձնական գործերը հանձնելու բուհի աշխատակազմի կառավարման բաժնին:

  1. ԳՊՀ-ի 2018/2019 ուստարում բակալավրի առկա կրթական ծրագրով ընդունելությունն իրականացվելու է հետևյալ մասնագիտություններով.

 

Առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2018/19 ուստարվա մասնագիտությունները, ընդունելության տեղերը և ուսման վարձերը

    Դասիչը

 (ծածկագիրը)

Մասնագիտությունը

Կրթական ծրագիրը

Ընդամենը որից` Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ, (վճարովի) Ուսման վարձը (հազ.դրամ)
Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ժամկետա

յին զինվո

րական ծառայու

թյունից զորա

ցրված դիմորդ

ների տեղ

նպա

տակա

յին ընդու

նելու

թյան տեղ

 

1 2 3 4 5 6 7
Մասնագիտական

մանկավարժություն

011401.00.6

Կենսաբանություն

011401.01.6

2 15 220
Մաթեմատիկա

011401.05.6

2 15 220
Պատմություն

011401.18.6

2 20 300
Հայոց լեզու և գրականություն

011401.19.6

2 20 260
Անգլերեն լեզու և գրականություն

011401.21.6

2 20 340
Կերպարվեստ

011401.11.6

2 20 270
  Ընդհանուր

մանկավարժություն

011301.00.6

Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

011301.01.6

2 30 270
 Իրավագիտություն

042101.00.6

Իրավագիտություն

042101.01.6

__ 25 420
 Կառավարում

041301.00.6

Կառավարում (ըստ ոլորտի)

041301.01.6

2 25 350
  Էլեկտրոնիկա

071401.00.6

Էլեկտրոնիկա

071401.01.6

2 20 220

Առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2018/19 ուստարվա մասնագիտությունները, ընդունելության տեղերը և ուսման վարձերը

Դասիչը

Մասնագիտությունը

Դասիչը

Կրթական ծրագիրը

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ, (վճարովի) Ուսման վարձի

չափը (դրամ)

Ընդամենը Այդ թվում` բանակից զորացրված
1 2 3 4 5 6
Կրթական գիտություններ

011101.00.7

Կրթության կառավարում

011102.05.7

1 15 270
Ընդհանուր մանկավարժություն

011301.00.7

Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

011301.01.7

1 10 270
Մասնագիտական մանկավարժություն

011401.00.7

Կենսաբանություն

011401.01.7

1 5 220
Մաթեմատիկա

011401.05.7

1 10 220
Պատմություն

011401.18.7

1 10 300
Հայոց լեզու և գրականություն

011401.19.7

1 10 260
Կառավարում

041301.00.7

Զբոսաշրջության կառավարում

041301.11.7

1 15 350

ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Facebook Comments