ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

2023 թ. ապրիլի 1-14-ը Erasmus+SMARTI (Աջակցություն անգլերենի միջոցով դասավանդման նորարար մեթոդաբանությանը, մոտեցումներին և դասավանդման գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, շարունակականությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագրի շրջանակում ԳՊՀ ԱԿՀԼ բաժնի ղեկավար Նաիրա Սաֆարյանն ու ԳՊՀ բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Լիլիթ Աթաբեկյանը գործուղվել են ՄԹ Լիվերպուլ քաղաք՝ մասնակցելու ԱԴԼ(Անգլերենը որպես դասավանդման միջոց) ուսումնական պլանների և դասընթացների մշակման ու ստեղծման հիմնական դասընթացին, որը տեղի է ունեցել ՄԹ-ի Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանում:

Դասընթացը, որը կազմակերպվել էր ծրագրի հայաստանյաան գործընկեր համալսարանների աշխատակիցների համար, վարում էին ԵՄ դասընթացավարներ Ադամ Շորը, Մորին Ռոյսը, Ռիան Ուին-Ուիլիամսը, Քեյսի Բոմոնը և Ամանդա Մեյսոնը /Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարան/, Ջերարդ Քալենը և Սվեն Ռիդդելը/Դրեզդենի տեխնիկական համալսարան/, Տատյանա Սմիրնովան և Մարինա Պլատոնովան/Ռիգայի տեխնիկական համալսարան/:

Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ Ջերարդ Քալենը, ներկայացրեց ծրագրի ներկա՝ ընթացիկ վիճակի մասին տեղեկատվություն: Նա ընդգծեց ուսումնական մոդուլների մշակման ու ստեղծման նշանակությունը որպես ծրագրի կարևորագույն գործողություն և վերջնարդյունք:

Մոդուլները մշակվում են Հայաստանյան բուհերի կողմից /յուրաքանչյուրը՝ երկու մոդուլ/ ԵՄ դասընթացավարների տրամադրած խորհրդատվության և նյութերի հիման վրա և օգտագործելով ԵՄ լավագույն փորձը:

ԳՊՀ-ն կմշակի և կիրականացնի «Մոդուլ 5. ԱԴԼ ուսումնական պլանի նախամոդուլի մշակում ECTS և Tuning-ի շրջանակներում» և «Մոդուլ 6. ԱԴԼ ուսումնական պլանի մոդուլի և դասավանդման պլանի ստեղծում»: Մոդուլները տեղայնացվում են՝ ելնելով հայկական համալսարանների կարիքներից և կրթական համակարգի առանձնահատկություններից:

Դասընթացի մասնակիցներին տրվեց հնարավորություն՝ օգտվելու Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանի գրադարանի ռեսուրսներից՝ իրենց մոդուլների մշակման համար անհրաժեշտ գրականություն որոնելու և հետագայում դրանք օգտագործելու նպաակով:

Վերապատրաստման վերջին օրը յուրաքանչյուր համալսարան ներկայացրեց նախապես ընտրված երկու մոդուլների նկարագրության և դասապլանների նախնական տարբերակները: ԵՄ դասընթացավարները ներկայացրեցին իրենց դիտողություններն ու գնահատականները մասնակիցների ներկայացրած մոդուլների ու դասապլանների վերաբերյալ և ամփոփեցին դասընթացի արդյունքները: Որոշվեց վերանայել և բարեփոխել դրանք՝ ըստ դիտողությունների:

Նախատեսվում է գործուղումի ավարտից հետ մոդուլ մշակող դասընթացավարները աշխատանքներ իրականացնեն մոդուլների բովանդակության վրա, որպեսզի վերջնական տեսքի բերեն դրանք և իրականացնեն փորձնական/պիլոտային դասընթացներ և վերապատրաստումներ իրենց բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի համար 2023 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում: Վերապատրաստումները մշտադիտարկվելու են ԵՄ փորձագետների կողմից: Ընդհանուր առմամբ, մինչև ծրագրի  ավարտը նախատեսվում է իրականացնել երկու փորձնական/պիլոտային դասընթաց:

Մոդուլների որակի գնահատման ու բարելավման նպատակով ԵՄ փորձագետները կվարեն սեմինարներ ու կկարդան դասախոսություններ իրենց այցերի ժամանակ: Առաջին պիլոտային դասընթացի մշտադիտարկումից հետո նրանք կներակայացնեն հաշվետվություն և բարելավման պլան կոնսորցիումի միջանկյալ հանդիպման ժամանակ, որը կկայանա Երևանում՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Նախատեսվում է նաև մշակել և հրապարակել ԱԴԼ մանկավարժական ձեռնարկ, որը կընդգրկի  մոդուլները, դրանց դասավանդման մեփոդաբանությունը, ինչպես նաև դասընթացավարների ստեղծած այլ օգտակար ռեսուրսներ:

Միջանկյալ վարչարարական հանդիպումների ժամանակ Ջերարդ Քալենը նաև հայտարարեց, որ ՍՄԱՐԹԻ ծրագրի ԵՄ գրասենյակի ղեկավարը հանձնարարել է սկսել ԱԴԼ կենտրոնի ստեղծման համար բյուջեով նախատեսված  սարքավորումների գնումների գործընթացը: Կենտրոնների բացումը նախատեսվում է իրականացնել մինչև 2023 թվականի տարեվերջ:

Facebook Comments