ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀԵՌԱՎԱՐ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՊԼՈՎԴԻՎ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Մարտի 29-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կազմակերպվել էր  ”ОПАКОВКИ– ТЕНДЕНЦИИ В РАЗВИТИЕТО И ПРИЛОЖЕНИЕТО” 12-րդ  գիտատեխնիկական գիտաժողովը, որին  իրենց հեռավար մասնակցությունն են ունեցել ԳՊՀ կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոնի աշխատակիցները:

Գիտաժողովին ԳՊՀ աշխատակիցների կողմից ներկայացվել է ”REPRESENTATIVE FROM THE AMAZING WORLD LICHENS AS ADDITIONAL ANTIOXIDANTS IN PACKAGES” աշխատանքը, որտեղ անդրադարձ է կատարվել սննդի փաթեթավորման համար նախատեսվող տարրաների արտադրության գործընթացում Գորիսի տարածաշրջանում աճող ”Evernia prunastri L.” քարաքոսի կիրառության նպատակահարմարությանը:

Զեկույցից հետո ելույթ է ունեցել հոդվածի համահեղինակ, ՀԱՊՀ ք.գ.դ., պրոֆեսոր Գ. Թորոսյանը, ով առաջարկել է համագործակցություն Պլովդիվի Սննդային տեխնոլոգիաների համալսարանի հետ՝ աշխատանքները ընդլայնելու նպատակով:

Facebook Comments