ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Ս. թ. մայիսի 2-ին տեղի է ունեցել Գավառի պետական համալսարան-ի 29-րդ ամենամյա միջազգային գիտաժողովը, որի ծրագրում ընդգրկված էին 142 հեղինակների և համահեղինակների 104 գիտական զեկուցումներ։ Գիտաժողովին մասնակցել են գիտնականներ Հայաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Պորտուգալիայից և Չինաստանից՝ ներկայացնելով 35 կրթական և գիտահետազոտական հաստատություններ։

Գիտաժողովը դարձել է կարևոր հարթակ գիտական գաղափարների փոխանակման և Հայաստանի ու արտերկրի բուհերի միջև ակադեմիական համագործակցության ամրապնդման համար։

Գորիսի պետական համալսարանի աշխատակիցները գիտաժողովին ներկայացրել են 5 գիտական հոդվածներ, որոնց համահեղինակ են հանդիսացել նաև ԳՊՀ ուսանողները.
  •  ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ, ԼՈՒԻԶԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ.
Թեմա՝ «ԿԱՆԱՉ ՔԻՄԻԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ՔԻՄԻԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅՈՒՄ»,
  • ԴԱՎԹՅԱՆ ԱՆՈՒՇ, ՍԱՖԱՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ, ԳԱԼՍՏՅԱՆ ԴԱՎԻԹ.
Թեմա՝ «GEOGEBRA ԾՐԱԳՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ»,
  • ՍԱՖԱՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ, ԴԱՎԹՅԱՆ ԱՆՈՒՇ, ՃԱՏՈՒՆՑ ՍՈՆԱ.
Թեմա՝ «ՈՉ ԳԾԱՅԻՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԱՄԱՐ»,
  • ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒԻԶԱ, ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ.
Թեմա՝ «ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՀՈՂԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԲՈՒՅՍԵՐՈՒՄ»,
  • ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ, ՍԱՖԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ.
Թեմա՝ «CHELIDONIUM MAJUS L.ՍՏԱՑՎԱԾ ԷՔՍՏՐԱԿՏՆԵՐԻ ՀԱԿԱՄԻԿՐՈԲԱՅԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ ԴԻՍԿ-ԴԻՖՈՒԶԻՈՆ ՄԵԹՈԴՈՎ»:

Facebook Comments