ԳՊՀ֊Ի ԳԻՏԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի՝ 25.09.2021թ. թիվ 21 Ա-վ1 հրամանով հաստատվել և վկայագրով ամրագրվել է Երևանի պետական համալսարանում գործող ԲՈԿ-ի 012 Գրականագիտության մասնագիտական խորհրդի որոշումը բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի ասիստենտ Թամարա Բորիկի Անդրեասյանին բանասիրական գիտությունների թեկնածուի (Ժ.01.01 թվանիշով) գիտական աստիճան շնորհելու մասին:
Շնորհավորում ենք, մաղթում շարունակական հաջողություններ գիտակրթական ոլորտում:
Facebook Comments