ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ հեռակա ուսուցման 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքներին ուսանողների հաճախումներին, ԳՊՀ 2023-2024 ուստարվա հեռակա կրթաձի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման արդյունքներին, ԳՊՀ 2024-2025 ուստարվա հեռակա ուսուցման ուսանողների՝ առաջին կիսամյակի վարձավճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

Ֆակուլտետների դեկաններ Ս. Հայրապետյանն ու Լ. Աթաբեկյանը ներկայացրին տեղեկություն ԳՊՀ հեռակա ուսուցման 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքներին ուսանողների հաճախումների, 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման արդյունքների մասին: Հաշվի առնելով ուսանողների կողմից ներկայացված դիմումները՝ ռեկտորատի որոշմամբ սահմանվեց երկրորդ կիսամյակի ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետը երկարաձգել մինչև ս.թ. հունվարի 24-ը ներառյալ:

ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2024-2025 ուստարվա հեռակա ուսուցման ուսանողների՝ առաջին կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին տեղեկություն:

Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Facebook Comments