ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2023-2024 ուստարվա հեռակա կրթաձևի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ուսման վճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին, 2023-2024 ուստարվա հեռակա կրթաձևի ուսանողների 2-րդ կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, 2023-2024 ուստարվա առկա ուսուցման ուսանողների ուսման վարձավճարների պարտքերին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին տեղեկություն:

Ֆակուլտետների դեկաններ Ս. Հայրապետյանն ու Լ. Աթաբեկյանը ներկայացրին տեղեկություն 2023-2024 ուստարվա հեռակա կրթաձևի ուսանողների 2-րդ կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքների, հաճախումների մասին:

Գլխավոր հաշվապահ Ռուզաննա Թապտուղյանը ներկայացրեց տեղեկություն 2023-2024 ուստարվա առկա ուսուցման ուսանողների ուսման վարձավճարների պարտքերի մասին:

Անդրադարձ եղավ նաև ընթացիկ հարցերին, որոնք վերաբերում էին մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության կազմակերպչական աշխատանքներին, աշխատանքային կարգապահության հարցերին:

Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Facebook Comments