ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման ուսանողների՝ առաջին կիսամյակի վարձավճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին, ԳՊՀ առկա ուսուցման 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքներին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:
ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման ուսանողների՝ առաջին կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին տեղեկություն:
Դեկանները խոսեցին ԳՊՀ առկա ուսուցման 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին:
Անդրադարձան ընթացիկ հարցին: Դեկանները ներկայացրին տեղեկություն ԳՊՀ հեռակա ուսուցման 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքներին ուսանողների հաճախումների մասին:
Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: