ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ-ի առկա ուսուցման բակալավրի կրթական ծրագրի ուսանողների ակադեմիական շարժունությանը, ԳՊՀ դասախոսների և ուսանողների՝ միջավայրից բավարարվածության հարցումների հարցաշարերին, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտական կրթական ծրագրերի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակում կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկը հաստատելուն, պրակտիկաների կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը ներկայացրեց ԳՊՀ-ի առկա ուսուցման բակալավրի կրթական ծրագրի ուսանողների ակադեմիական շարժունության վերաբերյալ հարցը, որի շրջանակում քննարկվեցին երկու ուսանողների դիմումները: Քննարկման արդյունքում ռեկտորատը թույլատրեց Գորիսի պետական համալսարանի առկա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով «Անգլերեն և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի երկու ուսանողների 2026-2027 ուստարվա առաջին կիսամյակը ուսումնառել Սևիլիայի համալսարանում՝ Գորիսի պետական համալսարանի և Սևիլիայի համալսարանի (Իսպանիա) միջև Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի, ինչպես նաև  ԳՊՀ ակադեմիական շարժունության ծրագրերի կազմակերպման ընթացակարգի համաձայն:

ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը ռեկտորատի անդամներին ներկայացրեց ԳՊՀ դասախոսների և ուսանողների՝ միջավայրից բավարարվածության հարցումների լրամշակված հարցաշարերը: Քննարկումներից հետո ռեկտորատի անդամները հավանության արժանացրին հարցաշարերը:

ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Անահիտ Մանուչարյանը ներկայացրեց պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտական կրթական ծրագրերի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակում կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկը: Քննարկման արդյունքում ռեկտորատը հաստատեց ԳՊՀ 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի համար պետական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը՝ հաշվի առնելով 2025-2026 ուստարվա առաջին կիսամյակի առաջադիմության  արդյունքները:

ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Անահիտ Մանուչարյանը ներկայացրեց պրակտիկաների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկություններ:

Անդրադարձ եղավ նաև ընթացիկ հարցերին, որոնք վերաբերում էին 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքների մեկնարկին, ուսանողների ֆինանսական պարտքերին:

Facebook Comments