ԳՈՒՄԱՐՎԵՑ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2024-2025 ուստարվա առկա ուսուցման ուսանողների՝ երկրորդ կիսամյակի վարձավճարների՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցումներին, ԳՊՀ 2024-2025 ուստարվա բակալավրի և մագիստրոսի («Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա») կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի նախապատրաստմանն ու անցկացմանը, ԳՊՀ 2024-2025 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման ավարտական կուրսերի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի քննաշրջանի նախապատրաստմանն ու անցկացմանը,  ԳՊՀ 2024-2025 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

ԳՊՀ մանդատային հանձնաժողովի քարտուղար Ա. Մանուչարյանը ներկայացրեց 2024-2025 ուստարվա առկա ուսուցման ուսանողների՝ երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին տեղեկություն: Զեկուցումից հետո ռեկտորատի որոշմամբ առկա ուսուցման մի շարք ուսանողների համար սահմանվեց 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում (զեղչ)։

ԳՊՀ ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժնի վարիչ Գ. Շաբունցը ներկայացրեց տեղեկություններ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման 2024-2025 ուստարվա ավարտական կուրսերի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների և բակալավրի և մագիստրոսի կրթական  ծրագրերով առկա ուսուցման 2024-2025 ուստարվա ավարտական կուրսերի ուսանողների՝ երկրորդ կիսամյակի քննաշրջանի նախապատրաստման ու անցկացման մասին:

Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Ս. Հայրապետյանը ներկայացրեց ԳՊՀ 2024-2025 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկություններ:

Անդրադարձ եղավ նաև ընթացիկ հարցին, որը վերաբերում էր առկա ուսուցման ուսանողների ուսման վարձավճարների պարտքերին:

Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

 

Facebook Comments