ԳՈՒՄԱՐՎԵՑ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Դեկտեմբերի 12-ին ԳՊՀ-ում գումարվեց խորհրդի նիստ: Օրակարգում «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2020 թվականի ֆինանսատնտեսական գործունեության ճշտված նախահաշվի և 2021 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագծերի քննարկումն ու հաստատումն էր:
Ռեկտոր Ա.Ղուկասյանը զեկուցեց, որ ԳՊՀ-ի 2020թ. ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի (հաստատված ԳՊՀ խորհրդի 21.02.2019թ. թիվ 1 նիստում) ճշտման անհրաժեշտությունը պայմանավորված էր եկամտային և ծախսային որոշ հոդվածների փոփոխմամբ: Ընթացիկ եկամուտները ճշգրտվել են 9405.7 հազ. դրամով՝ կապված «Ներքին պաշտոնական դրամաշնորհներ ստացված կառավարման այլ մակարդակներից» (Պետական բյուջեից) հոդվածի ճշտման հետ, մասնավորապես՝ 1. Պետպատվերային ուսանողների պետական բյուջեից ֆինանսավորվող ուսման վարձը աճել է 2967.6 հազ. Դրամով՝ կապված պետպատվերային ուսանողների միջին տարեկան թվի փոփոխության հետ: 2. Վճարովի համակարգում սովորող, ՀՀ օրենքով արտոնություն ունեցող ուսանողների ուսման վարձը, որն ամբողջությամբ փոխհատուցվում է պետբյուջեից, նվազել է 1233.4 հազ. դրամով՝ կապված ուսանողների թվի փոփոխության հետ: 3. Վճարովի համակարգում սովորող սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի պետբյուջեից մասնակի փոխհատուցման գծով կատարվել է 2698.0 հազ. դրամի փոփոխություն: 4. Ընթացիկ եկամուտները ճշտվել են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում պետական բյուջեից ֆինանսավորված 2451.7 հազ. դրամով, ապրիլյան պատերազմին մասնակցություն ունեցած ուսանողների ուսման վարձի 1456.0 հազ. դրամով, երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձի 1050.0 հազ. դրամով (որոնք արտացոլված չեն եղել տարեսկզբի նախահաշվում): 5. Գիտական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող աշխատողների հավելավճարը նվազել է (200.0) հազ. դրամով՝ կապված գիտական աստիճան ունեցող աշխատողների թվի փոփոխության հետ:
Փոփոխություններ են կատարվել նաև ծախսային որոշ հոդվածներում: Այդպիսով փոփոխված եկամուտների և ծախսերի զուտ փոփոխությունը կազմել է 4711.0 հազ. դրամ, որը ավելացվել է «Այլ ծախսեր» հոդվածին, որտեղ բյուջեն հաշվեկշռելու համար պահվում է դրամական միջոցների տարեվերջի մնացորդը:
Քննարկման արդյունքում խորհուրդը միաձայն որոշեց հաստատել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2020 թվականի ֆինանսատնտեսական գործունեության ճշտված նախահաշիվը:
Օրակարգի 2-րդ հարցի շուրջ ռեկտոր Ա.Ղուկասանը հանգամանալից ներկայացրեց «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2021 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագիծը, ըստ որի՝ 2021թ. ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի մեջ ընթացիկ եկամուտների ծրագրային ցուցանիշը կազմում է 330966,8 հազ. դրամ, որից «Ներքին պաշտոնական դրամաշնորհներ ստացված կառավարման այլ մակարդակներից» (ՀՀ Պետական բյուջեից) հոդվածի գումարը կազմել է 63466,8 հազ. դրամ, որը լրացուցիչ կճշգրտվի՝ կապված 2021թ. տարեսկզբին բյուջետային պայմանագրերի գումարների հստակեցման հետ: Ընդհամենը ծախսերը կազմել են 369751,7 հազ,դրամ: Դրամական միջոցների դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր հանդիսացել է նախահաշվով նախատեսված 2021թ.տարեսկզբի դրամական միջոցների մնացորդը՝ 38784,9 հազ. դրամ, որը կճգրտվի 2020թ. Ֆինանսատնտեսական տարին ավարտելուց հետո:
Ռեկտորը մանրամասն անդրադարձավ համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության առանձին ոլորտներին, առկա խնդիրներին, ակնկալիքներին, հնարավոր ռիսկերին ու դրանց կառավարման օպտիմալ մեխանիզմներին՝ հավաստելով, որ այդ մեխանիզմների իրականացումը կնպաստի ԳՊՀ-ի ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացմանը՝ բուհի ռազմավարական նպատակներին համապատասխան:
Հարցերի ու առաջարկությունների շրջանակը վերաբերում էր 2020 թվականի ֆինանսատնտեսական գործունեութան նախահաշվի քննարկման ժամանակ խորհրդի անդամների կողմից արված առաջարկությունների կատարման ընթացքին, արդյունքներին: Խորհուրդը ընթացիկ հարցերի համատեքստում քննարկեց նաև համալսարանի աշխատակիցների սոցիալական ապահովության միջոցառումների ներդրման ու իրականացման նպատակով արվող քայլերը, որոնք գտնվում են ռեկտորատի ուշադրության կենտրոնում, Արցախյան պատերազմին մասնակցած ուսանողների վարձավճարների փոխհատուցման, նրանց առաջնային կրթական կարիքների ապահովման միջոցառումները, ինչպես նաև համալսարանի մասնաշենքերում ընթացող հիմնանորոգման աշխատանքների ընթացքը և բուհի ռազմավարական նպատակների իրականացման համար թիրախային նշանակություն ունեցող այլ հրատապ անելիքները:
Խորհրդի անդամները միաձայն հաստատեցին «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2021 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագիծը, որը լրացուցիչ կճշգրտվի՝ կապված 2021թ.-ի տարեսկզբին բյուջետային պայմանագրերի գումարների հստակեցման հետ:







Facebook Comments