ԳՈՒՄԱՐՎԵՑ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց կառավարման խորհրդի նիստ, որը վարում էր Սյունիքի մարզպետ, ԳՊՀ խորհրդի նախագահ Ռոբերտ Ղուկասյանը: Առկա և առցանց ձևաչափերով նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամներից 18-ը։
Նիստի օրակարգում ԳՊՀ ռեկտորի՝ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2022-2023 ուստարվա գործունեության մասին հաշվետվությունն էր և «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2024 թ. ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
ԳՊՀ–ի 2022–2023 ուստարվա գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը: Ըստ բուհի առանցքային գործառույթների՝ ռեկտորը մանրամասն ներկայացրեց համալսարանի տարեկան գործունեության արդյունքները կրթական, գիտական, միջազգային համագործակցության, արտաքին կապերի և լրատվության, որակի գնահատման և ապահովման, շարունակական կրթության և կարիերայի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գրադարանային աշխատանքի, ուսանողական կառույցների, ֆինանսատնտեսական ուղղություններով:
Հարցերից ու առաջարկներից հետո խորհրդի անդամները դրական գնահատեցին ԳՊՀ ռեկտորի տարեկան գործունեության հաշվետվությունը:
Խորհրդի նիստում քննարկումներից հետո հաստատվեց նաև «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2024 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի փոփոխված նախագիծը, որը ներկայացրեց համալսարանի գլխավոր հաշվապահ Ռուզաննա Թապտուղյանը:
Նիստի ավարտին ԳՊՀ խորհրդի նախագահ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Գորիսի պետական համալսարանին՝ ներդրած ջանքերի և կատարած աշխատանքների համար: