ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր ԳՊՀ-ում գումարվեց գիտական խորհրդի նիստ, որը վարում էր պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման և մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման 2023-2024 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեսատավորման նախապատրաստական աշխատանքներին, ԳՊՀ-ի մասնագիտական կրթական ծրագրերի մշակման ուղեցույցը (նոր խմբագրություն) հաստատելուն, ԳՊՀ-ում «Անգլերեն լեզու և գրականություն» մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագիր (հեռակա ուսուցմամբ) ներդնելու նպատակով ուսումնական պլանը հաստատելուն, ԳՊՀ բակալավրի ավարտական աշխատանքի կատարման և պաշտպանության կարգում փոփոխություններ կատարելուն վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:
Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում ընդունվեցին հետևյալ որոշումները.
- Ի գիտություն ընդունեցին բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման և մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման 2023-2024 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեսատավորման նախապատրաստական աշխատանքների մասին դեկանների ներկայացրած տեղեկությունները:
- Հաստատեցին ԳՊՀ-ի մասնագիտական կրթական ծրագրերի մշակման ուղեցույցը՝ նոր խմբագրությամբ:
- Հսստատեցին ԳՊՀ-ում «Անգլերեն լեզու և գրականություն» մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագիր (հեռակա ուսուցմամբ) ներդնելու նպատակով ուսումնական պլանը:
- Կատարեցին փոփոխություններ ԳՊՀ բակալավրի ավարտական աշխատանքի կատարման և պաշտպանության կարգում:
- Ի գիտություն ընդունեցին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով առկա և հեռակա կրթաձևի 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների կազմակերպման, ինչպես նաև քննաշրջանի նախապատրաստման և անցկացման մասին ներկայացված տեղեկությունը: