ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր ԳՊՀ-ում ռեկտոր Տիգրան Վանդունցի նախագահությամբ գումարվեց գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփմանը, մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի 2024 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքներին, մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի կանոնակարգի նախագիծը հաստատելուն վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

Դեկանները զեկուցեցին ԳՊՀ առկա ուսուցման 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին:

Ուսումնական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Զ. Գրիգորյանը ներկայացրեց մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի 2024 թվականի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկություններ:

Հաստատվեց մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի կանոնակարգը՝ հաշվի առնելով բաժնի կատարած գործառույթները:

Ընթացիկ հարցերում հաստատվեց Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի կողմից համակարգվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական ծրագրի բյուջեն:

Տեղեկատվություններն ընդունվեցին ի գիտություն, ռեկտորի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Facebook Comments