ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Հունիսի 26-ին ԳՊՀ-ում գումարվեց գիտական խորհրդի նիստ: Նախքան նիստի օրակարգին անցնելը ռեկտոր Տ. Վանդունցը շնորհավորեց ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Ռ. Ստեփանյանին՝ դոցենտի գիտական կոչման շնորհման առիթով՝ հաստատված ՀՀ ԲՈԿ-ի կողմից և հանձնեց վկայագիրը:
Քննարկվեցին չորս օրակարգային և երկու ընթացիկ հարցեր, որոնց շրջանակում գիտական խորհուրդը ընդունեց հետևյալ որոշումները՝
- Փոփոխություներ կատարել բնագիտական և ինժեներատնտեսագիտական ֆակուլտետի կառուցվածքում, այն է՝ «Մաթեմատիկայի և ֆիզիկատեխնիկական գիտություների ամբիոն» կառուցվածքային ստորաբաժանումից բաժանման եղանակով առանձնացնել մաթեմատիկայի և ֆիզիկայի հատվածը և այն վերակազմակերպել «Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոն» կառուցվածքային ստորաբաժանման, նույն ֆակուլտետում գործող «Կենսաբանության և քիմիայի ամբիոն» կառուցվածքային ստորաբաժանումը տեխնիկական գիտություների հատվածի հետ միացման եղանակով, վերակազմակերպել «Կենսաբանության, քիմիայի և ճարտարագիտության ամբիոն» կառուցվածքային ստորաբաժանման:
- Հաստատել և ՀՀ Լիազոր մարմին ներկայացնել 2023-2024 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության համար նախատեսվող տեղերի թիվը:
- Սահմանել 30 կրեդիտի շնորհման միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական ծրագրի վարձաչափը:
- ԵրաշխավորելՀանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման նպատակով վերապատրաստման դասընթացի ծրագիրը և սահմանել վարձաչափը:
- Հաստատել գիտական խորհրդում անցկացված փակ (գաղտնի) քվեարկության արդյունքները ԳՊՀ ամբիոնների վարիչների թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրության վերաբերյալ: Ըստ քվեարկության արդյունքների՝ ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ ընտրվեց նույն ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լ. Ներսիսյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ՝ նույն ամբիոնի վարիչի ժ/պ, մ.գ.թ., դոցենտ Լ. Օհանյանը, և ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի վարիչ՝ մ.գ.թ., դոցենտ Հ. Պետրոսյանը, որ նույնպես ժամանակավոր պաշտոնակատար էր:
Facebook Comments