ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի նիստ, որը վարում էր պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքներին, մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2024-2025 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքներին, «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ- ի մասնագիտական կրթական ծրագրերի ներքին աուդիտի իրականացման կանոնակարգի նախագիծը հաստատելուն, «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի (առկա ուսուցմամբ) ուսումնական պլանը հաստատելուն, տպագրության երաշխավորմանը վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

Օրակարգային առաջին հարցի շրջանակում ֆակուլտետների դեկանները ներկայացրին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին տեղեկություններ:

Երկրորդ հարցի շրջանակում Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Ս. Հայրապետյանը ներկայացրեց մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2024-2025 ուստարվա  ամփոփիչ ատեսատավորման արդյունքների մասին տեղեկություն:

Երրորդ հարցի շրջանակում Որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Ս. Ալավերդյանը խորհրդի անդամներին ներկայացրեց «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ- ի մասնագիտական կրթական ծրագրերի ներքին աուդիտի իրականացման կանոնակարգի նախագիծը: Քննարկումներից հետո գիտական խորհրդի անդամները հավանություն տվեցին նախագծին:

Չորրորդ հարցի քննարկման արդյունքում հաստատվեց «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի (առկա ուսուցմամբ) ուսումնական պլանը:

Գիտական խորհուրդը քննարկեց նաև տպագրության երաշխավորման հարց. տպագրության երաշխավորվեց ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դոցենտ Մ. Թելունցի «Մարդու իրավունքների և ազատությունների քրեաիրավական պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» և «Հայաստանի Հանրապետության ընտանեկան իրավունք» ուսումնամեթոդական ձեռնարկները՝ հաշվի առնելով ձեռնարկների վերաբերյալ ստացված դրական կարծիքները:

Facebook Comments