ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Այսօր ԳՊՀ-ում գումարվեց գիտական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ռեկտոր Տիգրան Վանդունցը: Նիստի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ 2025-2029թթ. զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը քննարկելուն և համալսարանի խորհրդի հաստատմանը ներկայացնելուն, Գորիսի պետական համալսարանի՝ 30 կրեդիտի շնորհման միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական ծրագրի կազմակերպման ընթացակարգի նախագիծը հաստատելուն, ԳՊՀ ուսումնաօժանդակ կազմի վերապատրաստման և ատեստավորման կարգը նոր խմբագրությամբ հաստատելուն վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:
Օրակարգի առաջին հարցի շրջանակում ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը խորհրդի անդամներին ներկայացրեց ԳՊՀ զարգացման ռազմավարական ծրագրի՝ տարբեր խմբերի քննարկման արդյունքում առաջարկված դիտարկումները, որոնք միտված են փաստաթղթի բարելավմանը: Քննարկումներից հետո գիտական խորհրդի անդամները հավանություն տվեցին նախագծին:
Երկրորդ հարցի քննարկման արդյունքում հաստատվեց Գորիսի պետական համալսարանի՝ 30 կրեդիտի շնորհման միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական ծրագրի կազմակերպման ընթացակարգի նախագիծը:
Երրորդ հարցի շրջանակում Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ Ա. Դինունցը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց ԳՊՀ ուսումնաօժանդակ կազմի վերապատրաստման և ատեստավորման կարգում առաջարկվող փոփոխությունները, որոնք հավանության արժանացան և միաձայն ընդունվեցին գիտական խորհրդի կողմից: