ԳՈՒՄԱՐՎԵԼ Է ԳՊՀ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՐՑՈՒՄՈՎ ՆԻՍՏ
Մարտի 25-ին ԳՊՀ-ի կառավարման խորհուրդը Արտուշ Ղուկասյանի նախագահությամբ գումարել է հարցումով նիստ: Օրակարգում ներառված էր Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության ընթացակարգի նոր խմբագրության նախագծի հաստատման հարցը:
Հարցումով քվեարկությանը մասնակցել են խորհրդի 18 անդամներից 18-ը: Նախագծին «Կողմ» են քվեարկել խորհրդի 16 անդամները, «Դեմ»՝ ոչ ոք, «Ձեռնպահ»՝ 2 անդամ: Ինչպես տեղեկացնում է ԳՊՀ խորհրդի քարտուղար, մ.գ.թ., դոցենտ Լ.Օհանյանը, նախագծում հաշվի են առնվել խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկներն ու դիտարկումները:
ԳՊՀ խորհրդի աշխատակարգի 42-րդ կետի համաձայն՝ հարցման միջոցով խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե քննարկվող հարցերի վերաբերյալ դիրքորոշում են ներկայացրել խորհրդի անդամների կեսից ավելին, և 51-րդ կետով՝ օրակարգի հարցի քննարկման ավարտին հաջորդում է որոշման ընդունումը: Խորհրդի որոշմամբ՝ որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Այսպիսով՝ ԳՊՀ խորհուրդը ընդունել է ԳՊՀ ռեկտորի ընտրության ընթացակարգը հաստատելու և այն պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնելու մասին որոշում:
Ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ. ԳՊՀ ռեկտորի ընտրության ընթացակարգ