ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ,
Գորիսի պետական համալսարանում մեկնարկել է 2023-2024 ուստարվա մագիստրատուրայի ընդունելությունը՝ հեռակա կրթաձևով:
Ընդունելությունը կտևի մինչև սեպտեմբերի 25-ը:
Մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 26- ից մինչև 30-ը:
Փաստաթղթերն ընդունվում են տեղում՝ ԳՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում:
Ընդունելության փաստաթղթերի ցանկը ներկայացվում է ստորև.
- անձնագրի պատճենը,
- դիպլոմի և հավելվածի (միջուկի) բնօրինակները՝ պատճենների հետ միասին,
- ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով, sylfaen կամ ghea grapalat տառատեսակով, ստորագրված),
- 4 լուսանկար (3×4 չափի),
- զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն (առկայության դեպքում),
- հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը (առկայության դեպքում),
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից օգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն I և II կարգի հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր,
- Ընդունելության ծառայությունների համար սահմանված 2000 դրամի վճարի անդորրագիր` վճարված Արարատ բանկի ԳՊՀ հետևյալ հաշվեհամարին 900288000012 :
- Տվյալ մասնագիտության որակավորում չունեցող դիմորդների հետ անցկացվում է նաև հարցազրույց-քննություն՝ համապատասխան առարկաներից:
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել՝
ԳՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Ա. Գալստյան (հեռ.՝ 098-19-67-14; 077-22-57-27):
ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
Facebook Comments