ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ ուսանողներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա աթռիվ։
Կրթական բարեփոխումների այս շրջանում ձեզանով է պայմանավորված Հայաստանի Հանրապետության վաղվա օրը, դուք եք զարգացնելու հայրենական գիտությունը, տնտեսությունը, մշակույթն ու մյուս ոլորտները, կյանքի կոչելու մեր պետության առաջընթացի տեսլականը։ Բացառիկ է ձեր մասնակցությունը հայապահպանության և հայրենիքի զարգացման օրախնդիր գործընթացներում, և անչափ կարևոր է, որ դուք ձեր ճշմարիտ առաքելությունն իրականացնեք՝ պաշտպանելով մեր երկրի իրական շահերն ու զարգացնելով նախորդ սերունդներից ժառանգած լուսավոր ու արաժանահավատ գաղափարները։
Միշտ հիշե՛ք, որ սեփական ուժերի նկատմամբ հավատը, աշխատասիրությունը, համարձակ ծրագրերը կյանքի կոչելու ձեր մղումն ու պատրաստականությունը մեր առաջընթացի հիմքն են:
Սիրելի՛ ուսանողներ, վստահ եղե՛ք, որ Գորիսի պետական համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի կողմից արվում է հնարավորը՝ ձեր գիտելիքների ու մասնագիտական կարողությունների լիարժեք դրսևորումն ապահովելու համար։ Համոզված եղե՛ք, որ մենք հետամուտ ենք ձեր կողմից հնչեցրած յուրաքանչյուր հարցի լուծմանը՝ հօգուտ արդյունավետ ուսումնառության։ Ցուցաբերե՛ք քաղաքացիական բարձր գիտակցություն, սեփական անձի նկատմամբ եղեք պահանջկոտ, արժևորեք ստացած գիտելիքները: Դուք ապրում եք մրցակցային գիտելիքների ժամանակաշրջանում և ձեր խնդիրն է համըթնաց շարժվել այդ մարտահրավերներին: Դարձրե՛ք ձեր ուսանողական տարիները առավել բովանդակալից, նշե՛ք այս օրը հնարավորինս հիշվող ու գեղեցիկ ձևով, եղեք միասնական, համերաշխ, թող ձեզ միավորի ազնիվ ու անդավաճան ընկերությունը…
Մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն, պայծառ ու հիշարժան ուսանողական կյանք: Բարին ձեզ հետ…