ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ «ZEALOUS» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հունիսի 21-ին Գորիսի պետական համալսարանի և «zealous» ընկերության միջև կնքվեց համագործակցության պայմանագիր:

Կնքված պայմանագրի շրջանակներում նախատեսվում են կազմակերպել ԳՊՀ ուսանողների համար արտադրական պրակտիկաներ, որոնք հնարավորություն կտան օգտվել ընկերության լաբորատորիաներից, տեխնիկական և այլ փաստաթղթերից՝ նպաստելով պրակտիկայի ծրագրի յուրացմանն ու անհատական առաջադրանքների կատարմանը: Փորձի փոխանակման շնորհիվ ուսանողներն անմիջականորեն կառնչվեն աշխատաշուկայի իրական մարտահրավերներին և կզարգացնեն իրենց գործնական հմտություններն ու կարողությունները՝ ոլորտի պահանջներին համապատասխան։

Կարևորելով հանդիպման նպատակը և հաշվի առնելով բուհական կրթության ոլորտում առկա մարտահրավերները՝ ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցն ընդգծեց. «ԳՊՀ-ն մեծապես կարևորում է ոլորտի առաջատար կազմակերպության  փորձառությունն ու պատկերացումները կրթական և հետազոտական շրջանակում ներառելը: Գիտակցելով մեր ուսանողներին ոչ միայն տեսական գիտելիքներով, այլև գործնական հմտություններով և մասնագիտական ոլորտի համակողմանի ըմբռնմամբ նախապատրաստելու անհրաժեշտությունը՝ մենք նախ և առաջ արժևորում ենք կրթական ծրագրերի մշակման և վերանայման գործում «zealous»-ի ակտիվ ներգրավվածությունը, ինչի միջոցով կարող ենք հասնել նրան, որ մեր ՄԿԾ-ները համահունչ մնան ոլորտի պահանջներին՝ նպաստելով բուհի շրջանավարտների կարիերայի աճին:

Ամփոփելով հանդիպումը՝ ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկատեխնիկական գիտությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ա. Դավթյանը նշեց, որ այսօրինակ համագործակցությունները նպաստում են բուհ-գործատու կապի ամրապնդմանը, համալսարանի ուսանողների և շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ գործատուի առաջարկների ուսումնասիրությանն ու վերլուծելությանը, ինչպես նաև տարբեր ընկերությունների առաջատար մասնագետների միջոցով մասնագիտական կրթական ծրագրերի բարելավմանն ու պրակտիկ հմտությունների փոխանցմանը:

Facebook Comments