ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2022/2023 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ (ԱՌԿԱ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է ԳՊՀ 2022/2023 ուստարվա մագիստրատուրայի ընդունելությունը առկա համակարգում: Ընդունելությունն անցկացվում է 2 փուլով:
1-ին փուլով (առկա անվճար) մագիստրատուրայի ընդունելությունը կկազմակերպվի հունիսի 6-ից մինչև հունիսի 20-ը:
2-րդ փուլով (առկա վճարովի) մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է բաց մրցույթով, հուլիսի 1-ից մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ը:
Մագիստրատուրայի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2022/23 ուստարվա ընդունելության տեղերի հայտը ներկայացվում է կից՝
Մագիստրատուրայի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2022-23 ուստարվա ընդունելության տեղերի հայտ 
Ընդունելության դիմում-հայտը լրացվում է տեղում՝ ԳՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում:
Դիմում-հայտը լրացնելու ժամանակ հարկավոր է ներկայացնել բոլոր փաստաթղթերի բնօրինակները: Դիմում-հայտին կցվող փաստաթղթերի ցանկը ներկայացված է ստորև.
- անձնագրի պատճեն,
- դիպլոմի և հավելվածի (միջուկի) բնօրինակները՝ պատճենների հետ միասին,
- ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով, sylfaen կամ ghea grapalat տառատեսակով, ստորագրված),
- 2 լուսանկար (3×4 չափի),
- զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն (առկայության դեպքում),
- հրատարակված գիտական աշխատանքների ցուցակը (առկայության դեպքում),
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից օգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն I և II կարգի հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր,
- Ընդունելության ծառայությունների համար սահմանված 2000 դրամի վճարի անդորրագիր (վճարումը՝ ԳՊՀ 900288000012 հաշվեհամարին):
Առաջին փուլի մրցույթին մասնակցելու համար դիմել 2022թ. հունիսի 6-ից 20-ը, ժամը 1000-ից 1600-ն՝ աշխատանքային օրերին:
Մրցույթը տեղի կունենա մինչև հունիսի 30-ը:
Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով, ընդունող (մրցութային) հանձնաժողովի կայացրած որոշմամբ:
Մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
- ԳՊՀ բակալավրիատի տվյալ մասնագիտության ընթացիկ ուստարվա շրջանավարտները, որոնց ՄՈԳ-ը ամենաբարձրն է:
- նախորդ ուսումնառության մասնագիտության համապատասխանության դեպքում՝ ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
- մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
- ավարտական աշխատանքի կամ առարկայական ամփոփիչ քննական գնահատականներով,
- տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությամբ,
- ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:
Ծանոթություն* Մրցույթի արդյունքում անվճար համակարգից դուրս մնացած դիմորդները կարող են մրցութային կարգով զբաղեցնել վճարովի հիմունքներով հատկացված տեղերը:
Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ԳՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա. Գալստյանին:
հեռ.՝ 098-19-67-14; 077-22-57-27