ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Սիրելի՛ դիմորդ.
Մեկնարկել է ԳՊՀ հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելությունը:
Հեռակա ուսուցման համակարգում փաստաթղթերի ընդունելությունն իրականացվում է ինչպես առցանց՝ https://bit.ly/2CT6myG, այնպես էլ՝ թղթային տարբերակով 2020թ. օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 25‑ը, հարցազրույցը կանցկացվի 2020թ. սեպտեմբերի 27-30-ը:
- Մասնագիտության փոփոխման պարագայում, ԳՊՀ կամ այլ ՄՈՒՀ-երի շրջանավարտների ընդունելությունը իրականացվում է միայն վճարովի համակարգում:
- Տվյալ մասնագիտության որակավորում չունեցող դիմորդների հետ անցկացվում է նաև հարցազրույց համապատասխան առարկաներից:
- Օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:
- Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդների հրամանագրումը կատարվում է մինչև ս/թ. հոկտեմբերի 10-ը ուսման վարձի առնվազն ամսական չափաբաժինը վճարելուց հետո:
Մինչև դիմում-հայտ լրացնելը Արարատ-բանկ Գորիսի մ/ճ-ից ԳՊՀ-ի հաշվեհամարին (900288000012) պետք է կատարել վճարում 1500 ՀՀ դրամ, անդորրագիրը կցել դիմում-հայտին:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 098- 19-67-14, 077- 22-57-27:
Ընդունող հանձնաժողով
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ
2020/21 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ
Դասիչը Մասնագիտությունը |
Դասիչը Կրթական ծրագիրը |
Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) | Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) | Ուսման վարձի
չափը (դրամ) |
||
Ընդամենը | Այդ թվում` բանակից զորացրվծ (ԲԶ) | |||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
Իրավագիտություն 042101.00.7 |
Իրավագիտություն 042.101.01.7 |
20 | 450 | |||
Մասնագիտական մանկավարժություն 011401.00.7 |
Քիմիա 011.401.02.7 |
10 | 280 | |||
Հատուկ մանկավարժություն 011302.00.7 |
Հատուկ մանկավարժություն 011302.05.7 |
15 | 350 | |||
Սոցիալական մանկավարժություն 011301.00.7 |
Սոցիալական մանկավարժություն 011301.03.7 |
15 | 350 | |||
Տնտեսագիտություն 031101.00.7 |
Ձեռնարկությունների տնտեսագիտություն 031101.03.7 |
20 | 420 | |||
Կառավարում 041301.00.7 |
Կառավարում 041301.01.7 |
|
20 | 420 | ||