ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 2018/2019 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ
- ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱ
- ՔԻՄԻԱ
- ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
- ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ
- ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (ԸՍՏ ՈԼՈՐՏԻ)
- ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱ
- ՖԻԶԻԿԱ
- ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը:
Դիմում-հայտի հետ ներկայացվում են՝
- միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
- 6 լուսանկար (3×4 սմ չափսի),
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական),
- զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
- արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
- միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,
- 2018թ. ավարտական միասնական քննությունների վկայագիր,
- փաստաթղթերի ընդունման, ձևակերպման համար 1500 դրամ և յուրաքանչյուր քննության համար 1500 դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը (արտոնություններից օգտվող դիմորդները ազատվում են ընդունելության քննությունների վճարից):
Տեղեկությունների համար զանգահարել` 098196712, 096156484
Հասցեն` ք. Գորիս, Ավանգարդ 2:
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Facebook Comments