ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Սիրելի դիմորդ

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելություն:

Դիմել կարող են բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:

Դիմումը տրվում է ԳՊՀ ռեկտորի անունով (լրացվում է տեղում) և կցվում են հետևյալ փաստաթղթերը.

  • անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը,
  • սոցքարտի բնօրինակը և պատճենը,
  • բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) բնօրինակները և պատճենները,
  • ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով (Sylfaen կամ GHEA Grapalat), ստորագրված),
  • 4 լուսանկար (3×4 չափի),
  • զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթղթի բնօրինակը և պատճենը (առկայության դեպքում),
  • հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից օգտվելու մասին փաստաթղթերի բնօրինակները և պատճենները (I և II կարգի հաշմանդամության (նաև՝ զինվորական) վերաբերյալ տեղեկանք, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի մինչև 27 տարեկան զավակ, ծնող, ամուսին (կին) լինելու մասին փաստաթղթեր),
  • Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված 2000 ՀՀ դրամ գումարի անդորրագիրը։

Ընդունելությունն իրականացվում է 2 փուլով: 1-ին փուլով (առկա անվճար) փաստաթղթերի ընդունելությունը կկազմակերպվի հունիսի 15-ից մինչև հունիսի 30-ը, երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 09:30-16:00: 2-րդ փուլով (առկա վճարովի) փաստաթղթերի ընդունելությունը կկազմակերպվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը:

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է առանց ընդունելության քննության, մրցութային հիմունքներով՝ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա: Ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

  1. նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով (բազային տարբեր  մասնագիտական կրթություն ունեցող դիմորդների դեպքում առաջնահերթությունը տրվում է տվյալ կրթական ծրագրով բազային մասնագիտական կրթություն ունեցողներին՝ անկախ ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականի կամ միջին որակական գնահատականի),
  2. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  3. տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,
  4. ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:

Ծանոթություն* 1-ին փուլի մրցույթի արդյունքում անվճար համակարգից դուրս մնացած դիմորդները կարող են մրցութային կարգով զբաղեցնել վճարովի հիմունքներով հատկացված տեղերը: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

Մագիստրատուրայի առկա ուսուցման «Կենսաբանություն», «Մաթեմատիկա», «Քիմիա» մասնագիտություններով  ընդունված դիմորդները  ամսական կստանան 70000 ՀՀ դրամ պետական կրթաթոշակ:

Մագիստրատուրայի առկա ուսուցման «Կրթության կառավարում» մասնագիտությամբ ընդունված դիմորդները հետագայում կստանան եկամտային հարկի միջոցով ուսման վարձավճարի փոխհատուցում:

Հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել ԳՊՀ ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժին (հեռ.՝ 077-63-73-20, էլ. փոստ՝   shabuntsgayane2023@gmail.com):

Կից ներկայացվում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2026-2027 ուստարվա ընդունելության տեղերի հայտերը՝

ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ 2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴ․ ՏԵՂԵՐԻ ՀԱՅՏ. 1-ԻՆ ՓՈՒԼ (ԱՌԿԱ ԱՆՎՃԱՐ) pdf-icons

ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ 2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴ․ ՏԵՂԵՐԻ ՀԱՅՏ. 2-ՐԴ ՓՈՒԼ (ԱՌԿԱ ՎՃԱՐՈՎԻpdf-icons

Facebook Comments