ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Սիրելի դիմորդ,
Գորիսի պետական համալսարանը հայտարարում է 2024-2025 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելություն:
Դիմել կարող են բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:
Դիմումը տրվում է ԳՊՀ ռեկտորի անունով (լրացվում է տեղում) և կցվում են հետևյալ փաստաթղթերը.
- անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճեն,
- բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) բնօրինակները և պատճենները,
- ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով (Sylfaen կամ GHEA Grapalat), ստորագրված),
- 6 լուսանկար (3×4 չափի),
- զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթղթի բնօրինակը և պատճեն (առկայության դեպքում),
- հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում),
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից օգտվելու մասին փաստաթղթերի բնօրինակները և պատճենները (I և II կարգի հաշմանդամության (նաև՝ զինվորական) վերաբերյալ տեղեկանք, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի մինչև 27 տարեկան զավակ, ծնող, ամուսին (կին) լինելու մասին փաստաթղթեր):
- Ընդունելության ծառայությունների համար սահմանված 2000 դրամի վճարի անդորրագիր` վճարված ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեհամարին (900288000012):
Ընդունելությունն իրականացվում է 2 փուլով: 1-ին փուլով (առկա անվճար) փաստաթղթերի ընդունելությունը կկազմակերպվի հունիսի 10-ից մինչև հունիսի 28-ը, երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 09:30-16:00: 2-րդ փուլով (առկա վճարովի) փաստաթղթերի ընդունելությունը կկազմակերպվի հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը:
Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է առանց ընդունելության քննության, մրցութային հիմունքներով՝ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա: Ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
- ԳՊՀ բակալավրիատի տվյալ մասնագիտության ընթացիկ ուստարվա շրջանավարտ լինելը, որի ՄՈԳ-ը ամենաբարձրն է:
- նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
- մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
- տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,
- ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:
Ծանոթություն* 1-ին փուլի մրցույթի արդյունքում անվճար համակարգից դուրս մնացած դիմորդները կարող են մրցութային կարգով զբաղեցնել վճարովի հիմունքներով հատկացված տեղերը: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
Մագիստրատուրայի առկա ուսուցման «Կենսաբանություն», «Մաթեմատիկա», «Քիմիա» մասնագիտություններով ընդունված դիմորդները ամսական կստանան 70000 կրթաթոշակ:
Կից ներկայացվում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2024-2025 ուստարվա ընդունելության տեղերի հայտը՝