ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՈՐՊԵՍ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2021 թվականի հունիսի 3-ի N 887-Ա/2 հրամանի համաձայն՝ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը երաշխավորվել է որպես հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպություն:
Սիրով տեղեկացնում ենք, որ Գորիսի պետական համալսարանը Սյունիքի մարզից միակ երաշխավորված կազմակերպությունն է:
Կից ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարարի հրամանը: ՀՐԱՄԱՆ-ՀՈՒՀ ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին

Facebook Comments