ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ապրիլի 7-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարզպետարանում Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ հյուրընկալել էր մարզային կյանքի տարբեր բնագավառներում ավանդ ու վաստակ ունեցող, իրենց աշխատանքով, հաջողություններով ու նվիրումով աչքի ընկած կանանց։
Մարզի ղեկավարը շնորհավորել է օրվա հերոսներին, շնորհակալագրեր ու անվանական ժամացույցներ հանձնել նրանց։
Պարգևատրված կանանցից էր Գորիսի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր Լուիզա Ռազմիկի Վարդանյանը։
Նշենք, որ ԳՊՀ ուսանողների և գործընկերների սերն ու հարգանքը վայելող գիտնականը, ով Սյունիքում բնակվող և գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվող իգական սեռի միակ գիտությունների դոկտորն է, զբաղվում է Սյունիքի տարածաշրջանում աճող մի շարք դեղաբույսերի հակաօքսիդիչ հատկությունների ուսումնասիրմամբ և դրանց արդյունքները հրապարակում տեղական ու միջազգային հեղինակավոր ամսագրերում:
Facebook Comments