«ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ».ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ
Սիրելի՛ ուսանողներ,
ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքը կազմակերպում է գիտական սեմինարների շարք, որոնց կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները:
Մայիսի 29-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Գիտությունն այսօր» սեմինարների շարքի հերթական հանդիպումը՝ «Սննդակարգ և առողջություն» թեմայով:
Սեմինարը կվարեն ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը և ՀՀ ԳԱԱ բնական գիտություննների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը:
Սեմինարին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝
https://forms.gle/kTs9xKViBVLghTXZ9