«ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Մեսրոպ Մաշտոց Համալսարանը 2022 թ. հոկտեմբերի 29-ին կազմակերպում է «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված բուհի 25-ամյակին:
Գիտաժողովին կարող են մասնակցել Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների գիտաշխատողները, ասպիրանտները, հայցորդները, դասախոսները, գիտությունների թեկնածուներն ու դոկտորները:
Գիտաժողովի ոլորտներն են՝
- պատմություն,
- իրավագիտություն,
- քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
- արևելագիտություն,
- տնտեսագիտություն,
- մանկավարժություն,
- սոցիոլոգիա,
- հոգեբանություն,
- բանասիրություն,
- լրագրություն և այլն:
Հոդվածը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին:
Հոդվածի հեղինակը պատասխանատու է ներկայացրած նյութի բովանդակության ու գրագիտության համար:
Գրախոսության փուլը հաղթահարած հոդվածները տպագրվելու են առանձին ժողովածուի տեսքով, և յուրաքանչյուր հեղինակ ստանալու է մեկ անվճար օրինակ: Գիտաժողովի նյութերի ժողովածուի հրատարակումը նախատեսվում է գիտաժողովին ընդառաջ: Լավագույն աշխատանքները տպագրվելու են ՀՀ ԲՈԿ- ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված ՄՄՀ-ի «Լրատու» պարբերականում:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի սեպտեմբերի 7-ը confmmu@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
- մասնակցության հայտ(կարող եք բեռնել այստեղից),
- գիտական հոդվածը։
Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հոդվածի ձևավորման օրինակին ծանոթանալու համար անցեք այս հղումով:
Օգտագորված գրականութան ցանկը տրանսլիտ անելու համար անցնել հետևյալ հղումով:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովն անցկացվելու է առկա ձևաչափով: Հեռակա մասնակիցների համար նախատեսվում է հեռավար միացում (տեխնիկական խնդիրներից խուսափելու համար խնդրում ենք ուղարկել նաև զեկույցի տեսաձայնագրությունը):
Ուղեվարձն ու կեցության ծախսերը հոգում են մասնակիցները կամ գործուղող կազմակերպությունը:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովին (հեռ.՝ (+374)97 21- 23 -96, (+374) 98 72 -77 -76)։