ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ՝ «ԿՈՄՊԼԵՔՍ ԹՎԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ» ԹԵՄԱՅՈՎ
Այսօր Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գիտամեթոդական սեմինար՝ «Կոմպլեքս թվերը և նրանց դերը գիտության զարգացման մեջ» թեմայով:
Դասախոսներին և ուսուցիչներին ողջունեց ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը՝ նշելով, որ համալսարանը բաց է համագործակցությունների համար, առավել ևս այնպիսի համագործակցությունների, որոնք նպաստում են ուսուցիչների կարողությունների, հմտությունների զարգացմանը:
Սեմինարի բանախոսն էր ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ. Յուրա Սաֆարյանը, ով ներկայացրեց կոմպլեքս թվերի զարգացման պատմությունը, ներկայացման ձևերն ու հիմնական հատկությունները, ինչպես նաև կիրառությունները ֆիզիկայում և գիտության այլ բնագավառներում:
Սեմինար-քննարկման նպատակն էր խորացնել կոմպլեքս թվերի մասին պատկերացումները՝ նպաստելով դպրոցում կոմպլեքս թվերի ուսուցման դժվարությունների հաղթահարմանն ու կիրառությունների ներկայացմանը: Սեմինար-քննարկմանը մասնակցեցին մաթեմատիկայի դասախոսներ, ուսուցիչներ և ուսանողներ: