ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Ռեզեկնեի տեխնոլոգիական ակադեմիայի կրթության, լեզուների և դիզայնի ֆակուլտետը հրավիրում է մասնակցելու «Հասարակություն: Ինտեգրում: Կրթություն» խորագրով միջազգային 15-րդ գիտաժողովին, որը կազմակերպվում է Ռիգայի Ստրադինս համալսարանի (Լատվիա), Կլայպեդայի համալսարանի (Լիտվա), Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի (Լեհաստան) և Ուկրաինայի կրթական գիտությունների ազգային ակադեմիայի մանկավարժության ինստիտուտի (Ուկրաինա) հետ համագործակցությամբ:
Գիտաժողովը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 28-29-ը Լատվիայի Ռեզեկնե քաղաքում: Մասնակցել հնարավոր է՝

  • հոդվածի տպագրությամբ և զեկուցմամբ,
  • միայն հոդվածի տպագրությամբ,
  • միայն զեկուցմամբ,
  • որպես ունկնդիր:

Աշխատանքային լեզուներն են լատիշերենը, անգլերենը և ռուսե­րենը:
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով:

ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժին

Facebook Comments