ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ. «ՍՅՈՒՆԻՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽ»

Գորիսի պետական համալսարանը ս.թ. հոկտեմբերի 19-20-ը կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով՝ նվիրված ԳՊՀ-ի հիմնադրման 50-ամյակին:

Գիտաժողովի թեմատիկ շրջանակը՝

  • Սյունիքի կրթամշակութային օջախները. Տաթևի վանքը՝ իբրև հոգևոր-մշակութային կենտրոն,
  • Սյունիքի հնագիտական մշակույթը և ազգագրական միջավայրը,
  • Սյունիքի լուսավորիչ մանկավարժները և հոգևոր-մշակութային գործիչները,
  • Դպրոցական գործի ձևավորումը Սյունիքում, դպրոցների տիպերը, համակարգը և դրանց կրթական գործունեությունը,
  • Պարբերական մամուլի, տպագրության սկզբնավորումը և հետագա ծավալումը,
  • Միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթական օջախների կազմակերպումը,
  • Գիտության տարբեր ճյուղերի զարգացումը, հիմնական գիտական նվաճումները,
  • Կրթության, գիտության և մշակույթի արդի հիմնախնդիրները Սյունիքի մարզում,
  • Սյունիքի գրական ընտանիքը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով  tmarutyan@mail.ru կամ gorsuconference.50@mail.ru էլ.հասցեին ուղարկել

  1. գիտաժողովի մասնակցության հայտը (ձևը կցվում է)` մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը,
  2. հոդվածի տեքստը` մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը:

Ի գիտություն՝

Գիտաժողովի նյութերը պետք է ներկայացվեն առանձին ֆայլով և համապատասխանեն հետևյալ պահանջներին.

  • Հոդվածի ծավալը՝ մինչև 10 էջ,
  • Տեքստում ունենալ հղումներ /տե՛ս հոդվածի ձևավորման նմուշը/,
  • Ունենալ անոտացիա՝ հայերեն և անգլերեն  լեզուներով,
  • Բանալի բառեր` հայերեն և անգլերեն  լեզուներով,
  • Բոլոր հոդվածները պետք է շարված լինեն.
    • Ռուսերեն՝ Times New Roman,  տառաչափ՝ 11
    • Հայերեն՝  Sylfаen,  տառաչափ՝ 11
    • Անգլերեն՝ Times New Roman, տառաչափ՝ 11

Հոդվածներն ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը:

Գիտաժողովի մասնակիցների գիշերակացն ապահովում է համալսարանը:

Հոդվածի հեղինակը պատասխանատու է ներկայացրած նյութի բովանդակության ու գրագիտության համար:

Գիտաժողովի նյութերի ժողովածուի հրատարակումը նախատեսվում է գիտաժողովից հետո:

Հոդվածը և հայտը պարունակող ֆայլի անվանումը պետք է համընկնի հոդվածի հեղինակի ազգանվան հետ:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝ ԳՊՀ ռեկտոր, ֆիզ. մաթ. գ. դ., պրոֆեսոր Ա.Ա. Ղուկասյան:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել գիտաժողովի պատասխանատու քարտուղար Թեհմինա Մարությանին, բ.գ.թ., դոցենտ (e-mail: tmarutyan@mail.ru, հեռ.՝ 093-00-31-03, աշխ.՝ 098-19-67-03):

Մեր հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Ավանգարդ 2,4:

Գիտաժողովի տեղեկատվական նամակը և մասնակցության հայտը՝  այստեղ. ԳՊՀ – գիտաժողովի տեղեկատվական թերթիկ

Facebook Comments