ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ. «ԴԵՖՈՐՄԱՑՎՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ IX ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՀՀ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեն, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը, ՌԴԳԱԱ Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, Գորիսի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Արցախի պետական համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը 2018թ. հոկտեմբերի 1-6-ը Գորիսում կազմակերպում են «Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի պրոբլեմները» խորագրով IX միջազգային գիտաժողով:

Գիտաժողովի աշխատանքները տեղի կունենան հետևյալ հասցեներով՝ ք. Գորիս, Մ. Խորենացի 53, «Գորիս» հյուրանոց և Գորիսի պետական համալսարան, Ավանգարդ 2:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՄԱՄԲ` ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐ

Facebook Comments