ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ 2021» ԾՐԱԳԻՐ
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում:
Ծրագրի տևողությունը 2021թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ն է: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020թ․ հուլիսի 31-ն է։
Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում՝ մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը։ Դեսպանության www.eriwan.diplo.de կայքում տեղադրված է համապատասխան հղումը։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Գորիսի պետական համալսարանի արտաքին կապերի և համագործակցության բաժնի մասնագետ Սոնա Ալավերդյանին (հեռ.՝ +37477986500, էլ. հասցե՝ sonaalaverdyan.gorsu@gmail.com):