«ԳԱԿ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ 2024» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Ս.թ. հունիսի 4-ին Գորիսի պետական համալսարանում «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից և Շվեյցարիայից» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ուսանողների հետ:

Գեղագիտության ազգային կենտրոնի պատմությունը, գործող մասնաճյուղերը, «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» ծրագրի նպատակը, խնդիրները, հնարավորությունները ուսանողներին ներկայացրեց Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Վահան Բադալյանը:

Պատմական գիտությունների դոկտոր, Կորնելի Կեկելիձեի անվան վրացական ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զաալ Աբաշիձեն անդրադարձավ հայկական ձեռագրերի հավաքածուներին, որոնք պահվում են Կեկելիձեի անվան վրացական ձեռագրերի ազգային կենտրոնում: Խոսեց կենտրոնում գործող արևելյան և հայկական ձեռագրերի բաժնի մասին, որտեղ աշխատում են Վրաստանում հայտնի հայագետներ:

Հանդիպման ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:

Facebook Comments